Թուրքիայում ձերբակալվել են ոստիկանների սպանության մեջ կասկածվող երեք հոգի
International newsԵրկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող երեք հոգի է ձերբակալվել Շանլըուրֆա նահանգի Ջենլանպինար քաղաքում՝ հաղորդում է Anadolu գործակալությունը;
Նախօրեին Ջենլանպինարում երկու գնդակահարված ոստիկաններ են հայտնաբերվել իրենց տներում: Նրանց սպանության պատասխանատվությունն իրենց վրա է վերցրելԹուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն այդ գործողություններն անվանել է վրեժ Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչության համար, քանի որ սպանված ահաբեկիչները իբր թե մասնակից են եղել ԻՊ-ի հանցագործությանը՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ չորեքշաբթի քաղաքի մի քանի հասցեներով ստուգումներ են իրականացվել, երեք մարդ կալանավորվել է: Ոստիկանությունն ուսումնասիրում է ստուգման ընթացքում առգրավված փաստաթղթերը, որոնք կարող են վկայել հանցագործության իրականացման մասին: