Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի քվեարկությունն ուշանում է
PoliticsԲելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին` Երևանի ժամանակով 20:00-ին, հնարավոր է տեղի ունենա այսօր ավելի ուշ կամ հուլիսի 24-ին:
Այդ մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի թվիթերյան էջը:
Քվեարկության ուշացումը կապված է Ներկայացուցիչների պալատում օրակարգային հարցերի քննարկումների ձգձգման հետ:
Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձի քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի 22-ին: