Իրաքյան ուժերն Անբարում ավարտել են ռազմական գործողությունների առաջին փուլը
International newsԻրաքը հուլիսի 23-ին հայտարարել է Անբարի նահանգում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների առաջին փուլն ավարտելու մասին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի պաշտպանության նախարար Հադեդ ալ Օբեյդին նշել է, որ իրաքյան ուժերը հաջող ավարտել են Անբարի ազատագրման առաջին արշավը:
«Իրաքյան ուժերի հաջողությունն Անբարում այն է, որ կառավարական միասնական ուժերը մտել են նահանգի կենտրոնի՝ Ռամադիի արվարձան»,- նշել է նախարարն՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունների երկրորդ փուլը կմեկնարկի մոտ ժամանակներս: