Անհայտ անձը կրակ է բացել կինոթատրոնում
International newsԱմերիկյան Լուիզիանա նահանգի Լաֆայեթ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել կինոթատրոնի շենքում: Ինչպես հաղորդում է CNN-ը, խաղաղ բնակիչների վրա հարձակման հետեւանքով 6 մարդ վիրավորվել է:
Միաժամանակ, Reuters-ի փոխանցմամբ, երկու մարդ մահացել է: Գործակալությունը նշում է, որ մահացածներից մեկը կարող է լինել հենց կրակողը, որն ինքնասպան է եղել, հաղորդում է Informing-ը:
Grand Theatre կինոթատրոնում արդեն աշխատում են իրավապահները: Պարզվել է, որ հանցագործը կրակ է բացել «Աղջիկն առանց բարդույթների» ֆիլմի ցուցադրության ժամանակ: