Ստամբուլում հակաահաբեկչական լայնածավալ գործողություն է սկսվել
International newsԹուրքիայի իրավապահ մարմինները հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ են սկսել Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ծայրահեղական իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացված գործողություններին ներգրավված են շուրջ 5 հազար ոստիկան, ինչպես նաև մեծ թվով ոստիկանական ուղղաթիռներ:
Հակաահաբեկչական գործողությունները միաժամանակ իրականացվել են Ստամբուլի 26 թաղամասերի 140 հասցեներում: Դրանց ընթացքում Բաղջըլար թաղամասում բախում է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել է մեկ մարդ: