Ֆրանսիացիների պատվիրակությունը Ղրիմում պատժամիջոցների պատճառով մնացել Է առաց կապի
International newsՖրանսիացի պատգամավորների պատվիրակությունը, որն աշխատանքային այցով ժամանել Է Ղրիմ, պատժամիջոցների պատճառով մնացել Է առանց հեռախոսային կապի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնել Է պատվիրակության ղեկավար Տիերի Մարիանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Մեր հեռախոսներն այժմ չեն աշխատում, որովհետեւ Եվրոպայի ընկերությունները հրաժարվում են աշխատել այս գոտու համար»,- ասել Է նա:
Իր հերթին Ֆրանսիայի խորհրդարանի եվրոպական գործերի հանձնաժողվի փոխնախագահ Ժերոմ Լամբերը հայտարարել Է, որ հանդես Է գալիս Արեւմուտքի հակառուսական տնտեսական պատժամիջոցների դեմ: Նրան պաշտպանել Է Մաիրանին:
Պատվիարկությունը՝ Մարիանիի գլխավորությամբ, որը «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ասոցիացիայի համանախագահն Է, հուլիսի 23-ին երկօրյա այցով ժամանել Է Ղրիմ, որպեսզի շփվի հանրապետության իշխանությունների եւ տեղացի բնակիչների հետ:
Այցի նախօրյակին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել Է հայտարարություն այն մասին, որ ափսոսում Է Ղրիմ այցելելու՝ խորհրդարանակնների խմբի մտադրության համար: Ֆրանսիան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պաշտպանում Է Եվրամիության մյուս անդամ երկրների թվում: