Ուեյն Ռունին ցանկանում է ապագայում զբաղվել մարզչական աշխատանքով
SportՖուտբոլի Անգլիայի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին ցանկություն ունի կարիերայի ավարտից հետո զբաղվել մարզչական աշխատանքնով:
«Բնական է, որ հիմա ամբողջովին կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա: Բայց միևնույն ժամանակ նաև ուշադրություն եմ դարձնում մրցակիցների մարտավարությանը, ֆուտբոլիստների դասավորվածությանը: Մարզական աշխատանքի մեջ պետք է շատ բան հասկանալ, ստեղծել այնպիսի մարտավարություն, որ նվազագույնի կհասնից մրցակցի ուժեղ կողմերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռունիի խոսքերը մեջ է բերում ESPN-ն:
«Յունայթեդ»-ի կազմում Ռունին երեք անգամ հաղթել է Պրեմիեր լիգայում, երկու անգամ Անգլիայի լիգայի գավաթում և մեկ անգամ Չեմպիոնների լիգայում (2008)։ Նա նաև ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։