5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի ափի մոտ
International newsՀուլիսի 24-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի ափի մոտ, հաղորդել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:58-ին (Երեւանի ժամանակով 13:58-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Կոս կղզու Կեֆալոս քաղաքից 16 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք, օջախն ընկած Է 141,5 կիլոմետր խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: