Պակիստանի իշխանությունները արգելել են հիվանդանոցներին ընդունել վիրավոր թալիբների
International newsՊակիստանի իշխանությունները արգելել են երկրի հիվանդանոցներին ընդունել ծայրահեղական «Թալիբան» շարժման վիրավոր գրոհայինների:
Ըստ ոստիկանության տվյալների՝ այդ որոշումը կարող էր ընդունվել ի պատասխան Աֆղանստանի նախագահ Աշրաֆա Գանի խնդրանքի: Մի քանի ամիս առաջ Գանին նամակ էր ուղարկել Պակիստանյան իշխանություններին Աֆղանստանում խաղաղ գործընթացի ամրապնդման համար և պահանջել է դադարեցնել վիրավոր գրոհայինների բուժումը Պակիստանի հիվանդանոցներում՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամենախոշոր պակիստանյան հիվանդանոցից հանձնարարություններ ստանալուց հետո դուրս են գրվել մոտ 30 վիրավոր գրոհայիններ: Երկրի տարածքում գտնվող այլ հիվանդանոցներ մերժել են թալիբներին բուժման հարցում: