Ռուսաստանում «Իսլամական պետության» տասնյակ համակիրների են ձերբակալել
International newsՌուսաստանում` մերձմոսկովյան Բալաշիխայում, տասնյակ մարդկանց են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորման համակիրներ լինելու համար:
Զանգվածային ձերբակալությունների մասին հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով «Բալաշիխա. երեկ, այօսր, վաղը» ֆեյսբուքյան էջը:
Ըստ այդմ` տեղի բնակելի շենքերից մեկում գտնվող մզկիթում ձերբակալել են 30 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղական նյութեր և «Իսլամական պետության» համար մարդկանց հավաքագրելու համար:
Ռուսաստանի պատկան մարմինները առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը, հակառակ Բալաշիխայի բնակիչների, ըստ որոնց` խոսքը հատուկ գործողության մասին է:
Վերջին շրջանում, ըստ աղբյուրի, հատուկ ծառայությունները արձանագրում են «Իսլամական պետության» կողմից հավաքագրվող ռուսաստանցիների թվի աճ: Ի դեպ, ԻՊ-ն օրենքով արգելված կազմակերպություն է Ռուսաստանում: