Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Իրաքում քրդերի դիրքերը
International newsԹուրքական ռազմական ինքնաթիռները գործողություններ են իրականացրել քրդերի դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներն «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքերը ռմբակոծելուց հետո գործողություններ են իրականացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում գտնվող PKK-ի դիրքերի վրա:
Մասնավորապես, ինքնաթիռները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Զափ, Մեթինա, Բասյան և Ավաշին բնակավայրերում գտնվող PKK-ի ճամբարները:
Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ի մարտիկների և թուրք սահմանապահների միջև բախմանարդյունքում մեկ թուրք զինվոր էր սպանվել: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ ԱհմեդԴավութօղլուն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, ինչից հետո թուրքական ռազմական ինքոնաթիռներըռմբակոծել էին Սիրիայում ԻՊ-ի դիրքերը` իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքար սկսելու ազ դանշան տալով:Միաժամանակ, թուրք իրավապահ մարմինները պայքար են սկսել քուրդ զինյալների դեմ: