PKK-ն ազատ է արձակել առևանգած բանվորներին
International newsՔրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից առևանգված թուրք բանվորներն ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
PKK-ի զինյալները Շըրնաքի Սիլոփի գավառում առևանգել էին 15 բանվորի:
Ավելի վաղ Էրզրումում քուրդ զինյալներն առևանգել էին 3 բուժաշխատողների և նրանց շտապօգնության մեքենան: Ժամեր անց բուժաշխատողներն ազատ էին արձակվել:
Հուլիսի 24-ին PKK-ի զինյալները Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհահատվածին առևանգել էին նաև մեկ ոստիկանի` Վեդաթ Քայային և նրա կնոջն ու երեխային: Կարճ ժամանակ հետո կինն ու երեխան ազատ էին արձակվել: