Ստամբուլի նահանգապետարանն արգելել է խաղաղ ցույցի անցկացումը
International newsՍտամբուլի նահանգապետարանն արգելել է խաղաղության երթ անցկացնել` ընդդեմ իսլամիստական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակ անը:
Նահանգապետարանի արած պարզաբանման մեջ նշվել է, որ նման որոշման պատճառը երկրի ներսում վերջին շրջանում իրականացված ահաբեկչական գործողություններն են ու առկա անկայուն իրավիճակը, որն ամեն պահի կարող է խափանել հասարակական անվտանգությունը և խաղաղությունը: