Ջիհադի Ջոն դահիճը լքել է «Իսլամական պետության» շարքերը
International newsԲրիտանացի ահաբեկիչ Մուհամմեդ Էմվազին, որը հայտնի է որպես դահիճ Ջիհադի Ջոն, լքել է «Իսլամական պետության» շարքերը եւ հեռացել Սիրիայից: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:
Ենթադրաբար նա վախեցել է այն հանգամանքից, որ իրեն ճանաչել են որպես բրիտանացի եւ ամերիկացի պատանդների սպանությունն իրագործած դահիճ, եւ փախել է Հյուսիսային Աֆրիկա, փոխանցում է Gazeta-ն: