Մեծ Բրիտանիան պետք է մնա ԵՄ-ի կազմում. Օբամա
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է մնա Եվրոպական միության կազմում՝ չնայած նրան, որ հանրության շրջանում առկա են միությունից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու տրամադրություններ։
Այդ մասին նախագահն ասել է բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Եվրոպական միությունում Մեծ Բրիտանիայի ներկայությունը մեզ ավելի մեծ վստահություն է տալիս անդրատլանտյան դաշինքի ամրության հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան նշանակալի ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում խաղաղության պահպանման գործում։