Իտալիայում սկանդալ է հասունանում մի քանի ժամով Պոմպեյը փակելու պատճառով
International newsԻտալիայում մեծ սկանդալ է հասունանում հին հռոմեական Պոմպեյ քաղաքի շուրջ, ուր ուրբաթ օրը չեն կարողացել այցելել հազարավոր զբոսաշրջիկներ, հաղորդում է ria.ru-ն:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ զայրույթով է լցվել, երբ տեսել է լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչ էր տեղի ունենում ողջ աշխարհում հայտնի այս հնագիտական համալիրում:
Մոտ երկու հազար զբոսաշրջիկ, ովքեր Պոմպեյ էին ժամանել տարբեր երկրներից, ուրբաթ առավոտյան հայտնվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված այդ հին հռոմեական քաղաքի փակ մուտքի առաջ: Պատճառը դարձել է արհմիությունների հանկարծակի որոշումը իրենց ժողովն անցկացնելու վերաբերյալ, ինչի հետևանքով այցելուները մոտ երկու ժամ ստիպված են եղել սպասել բացմանը՝ շոգի պայմաններում:
Մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին տեղի ունեցածն անվանել է «անհաշվելի վնաս», որը «սպառնում է զրոյի հասցնել» այդ համալիրի վարկանիշի իմիջի բարձրացման ուղղությամբ ձեռքբերված բոլոր արդյունքները:
Սպառողների իրավունքների պաշտպանության զբաղվող Իտալիայի առաջատար Codacons ասոցիացիան հայտարարել է, որ «Պոմպեի գործի» վերաբերյալ բողոք կներկայացնի Նեապոլի դատախազություն արհմիությունների դեմ, որոնք փակել են զբոսաշրջիկների մուտքը համալիր: