Օբամա. ԱՄՆ-ը Աֆրիկայի զարգացման համար 1 մլրդ դոլար կներդնի
International newsԱՄՆ կառավարությունը, ամերիկյան բանկերն ու ֆոնդերը Աֆրիկայում բիզնեսի զարգացման համար ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար կներդնեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Ձեռներեցության գլոբալ գագաթնաժողովի ժամանակ: «Աֆրիկան աշխարհի ամենաարագ զարգացող տարածաշրջաներից մեկն է: Մարդիկ դուրս են գալիս աղքատությունից»,- ասել է ԱՄՆ նախագահը, գրում է ՏԱՍՍ-ը:
Միջոցների կեսը նախատեսված է կանանց եւ երիտասարդների աջակցության համար, որոնց համար հատկապես դժվար է սկսել սեփական բիզնեսը: