«Լողափային օլիգարխը» Սահակաշվիլիին մեղադրել է մասնավոր տարածք ներխուժելու մեջ
International newsՕդեսայի լողափում պատնեշի ապամոնտաժումից հետո միլիարդատեր Վասիլի Խմելնիցկին Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել է մասնավոր տարածք ներխուժելու մեջ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Խմելնիցկին հայտարարել է, որ լողափը մասնավոր սեփականություն է եւ վարձրակալվել է օրինական հիմունքներով:
Սահակաշվիլին պահանջել է լողափը պատնեշելու թույլտվության փաստաթղթերը ներկայացնել կամ քանդել այն 10-օրյա ժամկետում:
«Սակայն դրանից անմիջապես հետո պատնեշը ապամոնտաժվել էր առանց որեւէ դատական վճռի եւ անգամ չսպասելով մինչեւ լրանա 10-օրյա ժամկետը»,- ասել է Խմելնիցկին: