Տոկիոյի արվարձանում բնակելի շենքի վրա փոքր ինքնաթիռ է ընկել. կան զոհեր
International newstert.am-ը գրում է.
Լուսանկարը՝ Reuters / Kyodo-ի
Ճապոնիայում երեք մարդ զոհվել է, ևս 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել այն բանից հետո երբ Տոկիոյի արվարձաններից մեկում բնակելի շենքի վրա փոքր ինքնաթիռ է ընկել, գրում է ria.ru-ն։
Այս մասին հայտնել են Ճապոնիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունից։
Հինգ անձ տեղափոխելու հնարավորությամբ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղի ժամանակով 10։58-ին։
Այն վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո՝ օդանավակայանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։
Ինքնաթիռն ընկել է Տեֆու քաղաքում։
Վթարից մահացածներից երկուսը գտնվելիս են եղել ինքնաթիռի սրահում։ Վնասվածքներ ստացած բոլոր անձինք գտնվում են ծանր վիճակում, քանի որ վթարի ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է։
Այժմ վթարի տեղում աշխատում են հրշեջների և փրկարարների խմբերը։
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառ կարող էին հանդիսանալ տեխնիկական խնդիրները։