Թուրքիայի ավիահարվածի հետևանքով Իրաքում սպանվել է PKK-ի ղեկավարներից մեկը
International newstert.am-ը գրում է.
Թուրքիայի օդուժը սպանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի՝ Իրաքի հյուսիսում գործող կառույցի ղեկավարին:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, Օդներ Ասլանը սպանվել է Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի իրականացրած ավիահարձակման հետևանքով:
Ավելի վաղ թուրքական F-16 կործանիչները երկինք էին բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից և ուղղվել դեպի Հյուսիսային Իրաք:
Ռմբակոծության հետևանքով, քուրդ առաջնորդից բացի, վիրավորվել են նաև երեք այլ PKK-ականներ:
Շերվան Վարթո կեղծանունով հայտնի Ասլանը PKK-ի հայտնի դեմքերից է համարվում 1993 թվականից ի վեր: