Պուտինը լիտվացիներին առաջարկել է Ռուսաստան փոխադրվել
International newsnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լիտվայի բնակիչներին կոչ է արել ՌԴ փոխադրվել: Այս մասին նա հայտարարել է Կալինինգրադի մարզի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովի հետ զրույցում:
«Շուտով ոչ ոք Կալինինգրադի մարզ չի գա: Խորհրդային տարիներին որքա՞ն մարդ կար Լիտվայում»,- հարցրել է Պուտինը:
Ի պատասխան՝ Ցուկանովը նշել է, որ ԽՍՀՄ տարիներին Լիտվայում ավելի քան 3.5 մլն մարդ էր բնակվում: Ներկայում երկիրը 1.4 մլն բնակիչ ունի: «Մարդկանց կեսից ավելին հեռացել է երկրից: Թող մեզ մոտ գան»,- Պուտինի խոսքերն է մեջբերոււմ ՌԻԱ Նովոստին: