Քեմերոնը հայտնել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի անցկացման հնարավոր ամսաթիվը
International newsՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ Եվրոպական Միության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը հնարավոր է տեղի ունենա 2016-ի հունիսին։
Այս մասին գրում է The Independent թերթը՝ պառլամենտում գտնվող սեփական աղբյուրին հղումով։
Այս տարի մայիսին թագուհի Եղիսաբեթը խոստացել էր իր հպատակներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումը ԵՄ անդամակցության հարցի շուրջ, սակայն այդպես էլ ոչ մի ամսաթիվ չի նշել։
Որպես վերջնաժամկետ է հայտարարվել 2017 թվականի վերջը։