Հուսիթները մերժել են Եմենում արաբական երկրների կոալիցիայի հրադադարի առաջարկը
International news«Հուսիթ» ապստամբների շարժման առաջնորդը հայտարարել է, որ մերժում է արաբական երկրների կոալիցիայի հրամանատարության նախատեսած հրադադարի առաջարկը:
«Պայքարը շունակվում է, և պատեարզմն ավարտված չէ», - Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է հուսիթների առաջնորդ Աբդուլա-Մալիկ ալ-Հուսին:
Նրա խոսքով` այդ հրադադարը միայն առավելություն կտա «Իսլամական պետություն» խմբավորմանը և «Ալ-Կաիդային»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ արաբական երկրների կոալիցիան հայտարարել էր կիրակի Եմենում հինգօրյա հումանիտար հրադադար սկսելու մասին: