Պետք է հարգենք Իսպանիայի հավաքականին. Կոնտե
SportԻտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Իտալիան ընդգրկվել է G խմբում և մրցելու է Իսպանիայի, Ալբանիայի, Իսրայելի, Մակեդոնիայի ու Լիխտեյնշտեյնի հավաքականների հետ:
-Մենք պետք է հարգենք Իսպանիայի հավաքականին: Բոլորովին վերջերս իսպանացիներն աշխարհի չեմպիոն էին, և թեպետ նախորդ Մունդիալը նրանք ձախողեցին` դա առիթ չէ նրանց ֆավորիտների ցանկից հեռացնելու համար: Մյուս մրցակիցներին ևս չի կարելի թերագնահատել, նրանք կարող են միավորներ վաստակել:
Վիճակահանությունը ստիպում է մտածել Աշխարհի առաջնության մասին, սակայն մեզ համար այժմ ամենակարևորը Եվրոպայի առաջնությունն է, որը կայանալու է մեկ տարուց: Հենց դրա նախապատրաստության ուղղությամբ ենք աշխատում,-ասել է Կոնտեն: