Արճեշում հարձակման հետևանքով ոստիկան է վիրավորվել
International newsԹուրք ոստիկանների վրա հարձակումները երկրի տարածքում շարունակվում են: Այս անգամ անհայտ անձը Վանի Արճեշ գավառում կրակել է ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրք ական «Անադոլու» գործակալությունը: Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակվողի ինքնությունը պարզելու և նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Ավելի վաղ ևս տեղի էին ունեցել հարձակումներոստիկանության աշխատակիցների վրա:Շեմդինլիում ոստիկանական մեքենայի մեջքուրդ զինյալներն ինքնաշեն նռնակ էին նետել,ինչի հետևանքով երկու ոստիկան վիրավորվել է, ընդ որում նրանցից մեկի վիճակը ծանր է:Իսկ Դիարբեքիրում քուրդ զինյալներըձեռագործ ռումբ էին նետել անվտանգության վարչության հարակից այգում, ինչի հետևանքով 7 ոստիկան վիրավորվել է ևտեղափոխվել հիվանդանոց: