Աֆղանստանում հարսանիքի ժամանակ փոխհրաձգության հետեւանքով 20 մարդ Է զոհվել
International newsԱֆղանստանում հարսանիքի ժամանակ ծագած ընդհարման հետեւանքով 20 մարդ Է զոհվել, հաղորդել Է “Սինհուա” գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Ինչպես տեղեկացնում Է “Արմենպրես”-ը, միջադեպը տեղի Է ունեցրել հուլիսի լույս 27-ի գիշերը Բագլանի նահանգի Դեխսալախի շրջանում՝ երկրի մայրաքաղաք Քաբուլից 160 կիլոմետր դեպի հյուսիս:
Շրջանային ոստիկանության պետ Գուլիստան Քանի խոսքով՝ արդեն ընթանալիս Է եղել հարսանեկան ծսը, երբ զինված մարդկանց միջեւ փոխհրաձգություն Է սկսվել: Դրա զոհ Է դարձել 20 մարդ, եւս 10-ը վիրավորվել Է:
Պաշտոնյան հավելել Է, որ տուժածները տղամարդիկ են, նրանք բոլորը քաղաքացիական անձինք են: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Իշխանությունները հետաքննություն են սկել՝ պարզելու համար տեղի ունեցած ընդհարման պատճառը: