Կորեայում կարանտինից հանել են կորոնավիրուսով վարակման կասկածանքով վերջին հիվանդին
International newsԿորեայի Հանրապետությունում տնային կարանտինից հանել են վերջին հիվանդին, որը կարող Էր վարակվել շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսով: Այս մասին հաղորդել Է երկրի սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարության տվյալներով՝ երկրում համաճարակաբանական իրադրության սրման շրջանում կարանտինում Է գտնվել ավելի քան 16,7 հազար մարդ:
Միեւնույն ժամանակ առայժմ հիվանդանոցում Է մնում 12 մարդ: Նրանցից տասնմեկը բուժում Է անցնում տարած հիվանդության հետեւանքներից: Կորոնավիրուսով վարակման եւ մահվան նոր դեպքեր երկրում չեն գրանցվել արդեն վերջին 22 օրվա ընթացքում:
Ընդամենը մայիսի 20-ից, երբ Կորեայի Հանրապետությունում գրանցվել Է վարակման առաջին դեպքը, կորոնավիրուս Է ախտորոշվել 186 մարդու մոտ, 36-ը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: