Անգլիայում գնացքը բախվել Է կովերի հետ եւ դուրս եկել ռելսերից
International newsԱնգլիայի Քենթի կոմսությունում մարդատար գնացքի երկու վագոններ դուրս են եկել ռելսերից՝ կովերի նախրի հետ գնացքի բախումից հետո:
Գնացքն Էշֆորդից մեկնում Էր Քենտերբերի: Պատահարը տեղի Է ունեցել Չիլհեմ կայարանի մոտ, տեղեկացնում Է “Արմենպրես”-ը:
Երկաթուղային ընկերությունը հայտարարել Է, որ ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: Ժամանած փրկարարներն օգնել են վագոններից դուրս գալու 70 ուղեւորների:
Կովերի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Երկաթուղային ճյուղը, որտեղ տեղի Է ուեցել բախումը, որոշ ժամանակ փակ կլինի, հաղորդել Է BBC-ն: