Իտալիայի ֆինանսների նախարարը նախազգուշացրել Է ԵՄ-ից Եվրոպայի երկրների “փախուստի” մասին
International newsԵվրոգոտու ֆինանսական քաղաքականությունը լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով Եվրամիության երկրների հետագա ինտեգրացումը, հակառակ դեպքում Եվրամիության ցանկացած երկիր կցանկանա լքել եվրոգոտին, կարծում Է Իտալիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Պիեր Կառլո Պադոանը: Ինչպես տեղեկացնում Է “Արմենպրես”-ն, այս մասին գրում Է Financial Times-ը:
“Մոտ ապագայում կարող են առաջանալ կառավարություններ, որոնք կանխավ կստանան Եվրոպայից դժգոհ մեծամասնության պաշտպանությունը, եւ, հետեւաբար, կարող Է տեղի ունենալ այնպես, որ երկրներից յուրաքանչյուրը ցանկանա հեռանալ եվրոգոտուց, ոչ միայն այն պատճառով, որ Հունաստանի նման հայտնվի անհուսալի վիճակում, այլ այն պատճառով, որ այդ քայլը համարի ավելի ընդունելի իր խնդիրների լուծման համար”,- հայտարարել Է Պադոանը:
Նախարարի կարծիքով՝ Հունաստանի հետ կապված իրադրությունը ցույց տվեց եվրոգոտում ճգնաժամի գոյությունը, որն ապացուցում Է Եվրոպայից “անբավարարվածության” վճռական ազդեցությունը Եվրամիության նաեւ մյուս երկրներում, այդ թվում Իտալիայում: Պադոնանը նշել Է, որ եվրոպացիները պետք Է “հստակ գիտակցեն”, որ գոյություն ունեցող արժութային միությունն անլիարժեք մեխանիզմ Է”, եւ դրա ամրապանդման կոչ Է արել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: