Մարդինում անհայտ անձը կրակել է բժշկական մեքենաների վրա
International newsԱնհայտ անձը հարձակում է գործել Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Շտապօգնության մեկ և բժշկական 2 մեքենաներին դիպել է 12 փամփուշտ: Մեքենաների վրա կրակ բացած անձին կամ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով թուրք իրավապահները հետաքննություն են սկսել: