Yerevan, 22.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այս ատրճանակը չի օգտագործում ոչ մի երկրի ոչ մի ուժային ստորաբաժանում, բայց բոլորը ճանաչում են այն (լուսանկարմեր)

Lifestyle

Այս ատրճանակը չեն օգտագործում ոչ մի երկրի ոչ մի ուժային ստորաբաժանման մեջ, բայց այդքանով հանդերձ՝ այն ճանաչում են բոլորը։ Ոչ մի մարդ, ով լրջորեն զբաղվում է պրակտիկ հրաձգությամբ, ոչ մի բարի խոսք չի ասել այս ատրճանակի հասցեին, բայց այդքանով հանդերձ՝ այն լեգենդ է։ Սարսափելի այս հրեշը, որն իրոք ավերիչ ուժ ունի, սեղմված է «մեկ ձեռքանի զենքի» գաբարիտների մեջ։ «Популярная механика» պարբերականը փորձարկել է Desert Eagle հայտնի ատրճանակը։

Desert Eagle (անգլերենում «Անապատային արծիվ») ատրճանակի ստեղծման պատմությունը սկիզբ է առել 20-րդ դարի 80-ական թվականներին։ Հենց այս թվականներին էր, երբ հայտնի զինագործական Magnum Research աշխատակիցների գլխում հղացավ միտք՝ ստեղծել ավտոմատ ատրճանակ, որը կօգտագործեր գերհզոր .357 magnum փամփուշտը։

Մինչ Desert Eagle-ի ի հայտ գալն այս փամփուշտներով կարողանում էր կրակել միայն ռեվոլվերի հատուկ տեսակ, որն օգտագործվում էր թե՛ որպես ծառայողական, թե՛ որպես պարեկային զենք։ Բանն այն է, որ ԱՄՆ-ում, բացի հրացաններով որսից, պոպուլյար է նաև ռեվոլվերներով որսը, որոնք լրացված են օպտիկական և այլ սարքավորումներով։ Այնպես որ, զարմանալի չէ, թե ինչու էր ԱՄՆ-ում մեծ պահանջարկ վայելում այսքան հզոր փամփուշտներով կրակող գերհզոր Մագնում ատրճանակը։

Ասեկոսեների համաձայն՝ Desert Eagle-ի առաջին նմուշները պայթել են հենց փորձարկողների ձեռքերում, քանի որ ատրճանակների դասական ավտոմատիկան պարզապես չէր կարողացել դիմանալ գերհզոր փամփուշտներին։ Ամերիկացիներն այդպես էլ չկարողացան ինքնուրույն լուծել տեխնիկական այս խոտանը և դիմեցին ոչ պակաս հայտնի իսրայելական Israel Military Industries — IMI (այսօր՝ Israel Weapon Industries — IWI) ընկերության իրենց կոլեգաներին, ովքեր ծայրաստիճան օրիգինալ լուծում գտան. Desert Eagle փաստացի սկսեց աշխատել այնպես, ինչպես Կալաշնիկովի ինքնաձիգը։

Ի դեպ, հրեաների հետ համագործակցությունը ստեղծեց նաև այս ատրճանակի մասին ամենատարածված թյուրըմբռնումներից մեկը, որը կայանում էր նրանում, որ Desert Eagle-ն իբր իսրայելական զինատեսակ է։ Գործնականում, այս ատրճանակն ունի «երկքաղաքացիություն». Magnum Research-ն իսրայելցի կոլեգաներին թույլատրեց արտադրել այս ատրճանակը տեխնիկական համագործակցության դիմաց, բայց ատրճանակներն արտադրվում են լիցենզիայով ու իսրայելական ընկերության տարբերանշմամբ։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր կարելի է հանդիպել Desert Eagle ատրճանակներ ինչպես MR (Magnum Research), այնպես էլ IWI (Israel Military Industries) տարբերանշումներով։

Զենիթային տրամաչափ

Desert Eagle-ը հսկայական է։ Դրա երկարությունն ամենակարճ տարբերակում կազմում է 260 մմ, իսկ չլիցքավորված ատրճանակի քաշը 1700 գրամ է։ Ատրճանակների համար ավանդական ավտոմատիկայի աշխատանքի սխեմաների փոխարեն այն օգտագործում է հետհրման էներգիան, ու գործում է գազերի հետմղման մեխանիզմ։ Հենց այս առանձնահատկություններով էլ պայմանավորված է ատրճանակի յուրահատուկ տեսքը։

Desert Eagle-ն այն հազվագյուտ ատրճանակներից է, որը, հենց ատրճանակ լինելով, կարողանում է կրակել գերհզոր .357 magnum, 44 magnum և .50AE տեսակի փամփուշտներով։ Առանձին հիշատակման է արժանի է .50 AE փամփուշտը, որը մեզ համար հասկանալի դասակարգման մեջ համապատասխանում է 12.7մմ տրամաչափին, իսկ դա, ինչպես գիտեք, հանդիսանում է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանների, ինչպես նաև խոշոր տրամաչափի գնդացիրների ու զենիթային համակարգերի տրամաչափը։ Սրա շնորհիվ Desert Eagle-ը հանդիսանում է ամենահզոր ատրճանակներից մեկը, որը միայն մի թեթև է զիջում ինքնաձիգերին՝ կրակային ուժի առումով։

Դեգուստացիա

Այս հոդվածի հեղինակը բառիս բուն իմաստով սիրահարված էր 2 կիլոգրամանոց  այս զենքի վրա, իսկ դրանով կրակելը նրա մանկության երազանքն էր։ Սակայն արդեն մի քանի կրակոցներից հետո նրա հիացմունքն իսպառ չքացավ, ու դրա համար կան մի շարք պատճառներ։

Նախ՝ ատրճանակի քաշը։ Միայն առաջին հայացքից է, որ 2 կգ-ն սարսափելի չի հնչում, սակայն գործնականում դա շուրջ երկու անգամ ավելի ծանր է, քան ցանկացած այլ ատրճանակ, ու դա ահավոր զգացվում է։ Հաջորդ կետն էրգոնոմիկան է. գրեթե անհնար է մեկ ձեռքով բռնել ատրճանակի բռնակից։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք խիստ երկար մատներ ու հսկայական ափեր ունեք։ Սակայն նույնիսկ երկու ձեռքով բռնելով՝ մոտդ տպավորություն է, թե ձեռքումդ գերան է։

Пистолет имеет однорядный магазин, и в зависимости от калибра в нем размещается от семи до девяти патронов. Предохранитель механический, двусторонний. Прицельные приспособления механические нерегулируемые, но возможна дополнительная установка регулируемых.

 

Desert Eagle-ի հուսալիությունն էլ է հարցեր առաջացնում։ Ատրճանակն 8-րդ կրակոցից հետո խափանվեց, ու փակաղակը, հետ գնալով, ամբողջությամբ չվերադարձավ սկզբնական դիրքին։

Desert Eagle-ի հետհրումն ուժեղ է, բայց ձեռք կոտրող չէ, ինչպես կարծում են ոմանք, սակայն նորեկների ու անփորձների համար վտանգավոր է, որովհետև եթե այն բավականաչափ պինդ ու ճիշտ չբռնեք, կարող եք 2 կիլոգրամանոց երկաթի կտորով ուժգին հարված ստանալ ճակատներիդ։ Առանց ականջակալների ու ակնոցների այս ատրճանակից կրակել չարժի նույնիսկ բաց հրաձգարաններում, որովհետև ձայնն իրոք շատ բարձր է, իսկ փամփշտակալը կարող է մտնել աչքի մեջ, քանի որ հետհրման ժամանակ ատրճանակը քիչ դեպի ձախ է թեքվում։

Կինոների ատրճանակ

Մեզ չի հաջողվել գտնել որևէ փաստաթղթային ապացույց, որ Desert Eagle-ի որևիցե մոդիֆիկացիա օգտագործված լինի՝ որպես ծառայողական զենք։ Կա տարածված կարծիք, որ այն օգտագործել են իսրայելական հատուկ նշանակության զորքերում, բայց իրականում սա չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես մարդիկ շփոթել են Desert Eagle-ը Baby Eagle-ի՝ Jerico 941-ի հետ, որն Israel Weapon Industries-ի կողմից արտադրվող սովորական 9մմ-անոց ատրճանակ է։

Ասում են, որ Desert Eagle-ն օգտագործում են կանադական անտառապահները՝ անհույս վիրավոր ու տանջվող խոշոր կենդանիների տանջանքներն ավարտելու համար, ու այդտեղ կա տրամաբանություն, քանի որ արջի, վարազի ու այլ խոշոր կենդանու Desert Eaglе-ը կարող է սպանել մեկ կրակոցով։

Ամեն դեպքում, Desert Eagle-ը՝ որպես անհատական ծառայողական զենք, զիջում է գրեթե ցանկացած ատրճանակի։ Այն անհարմար է կրել, առավել ևս՝ աննկատ։ Ուժեղ հետհրումը ստիպում է անընդհատ մտահոգվել զենքը հանկարծ վայր չգցելու մասին, այլ ոչ թե նորմալ նշան բռնելու։ Նույնիսկ Desert Eagle-ի լեգենդար հզորությունը կարելի է համարել թերություն, որովհետև ծառայության ժամանակ նման հզորություն պետք չէ՝ «ընդամենը» մարդկանց վրա կրակելու համար։ Ու չնայած այս ամենին՝ Desert Eagle-ը շարունակում է մեծ պահանջարկ վայելել ու բազմաթիվ մոդիֆիկացիաներ ունի։ Ըստ ամենայնի, Desert Eagle-ի հիմնական գործառույթը բաց դաշտում «գմգմփացնելն» ու հենց այնպես կրակելն է։

Սակայն Desert Eagle-ը հայտնի է մեզ առաջին հերթին որպես կինոների զենք։ Ու հենց այս ոլորտում է ատրճանակն իր ամենամեծ հաջողությունները գրանցել։ Կարելի է ասել, որ նա ատրճանակների մեջ գլխավոր կինոաստղն է։ Magnum Research ընկերության պաշտոնական կայքում նույնիսկ առանձին բաժին կա, որտեղ նշված են բոլոր այն ֆիլմերը, որտեղ հայտնվել է այս ատրճանակը։

Հոլիվուդյան ֆիլմերում ամենից հաճախ այս զենքը տեսնում ենք Առնոլդ Շվարցենեգերի հերոսների մոտ, ու դա զարմանալի չէ, քանի որ ցանկացած այլ ատրճանակ պարզապես զավեշտալի տեսք է ունենում նախկին բոդիբիլդերի ձեռքերում։

Ժամանակի ընթացքում Desert Eagle-ի տեսքը փոփոխվել է, ու ատրճանակն ունի բազմաթիվ մոդիֆիկացիներ, որոնք կարող են ունենալ 154-254 մմ երկարությամբ փող։ Դե իսկ 44-րդ տրամաչափի համար նախատեսված մոդիֆիկացիան, որը ստացավ Mark VII դասակարգում, կարելի է համարել հեղափոխական, քանի որ Desert Eagle-ը վերածվեց մոդուլային կոնստրուկտորի, որի վրա կարելի էր փոխել փողը, փակաղակը, պահունակը ու ստանալ լրիվ նոր ատրճանակ։

Հոլիվուդյան ֆիլմերի ռեկվիզիտորները պարզապես պաշտում են այս զենքով զինել կինոհերոսներին։ Հենց Desert Eagle-ով էին զինված «Ունիվերսալ զինվորը» ֆիլմի զոմբի-զինվորները, ինչպես նաև «Մատրիցայի» գործակալները։ Հատկապես տպավորիչ է ստացվում, երբ այս ատրճանակները տեսնում ենք էկրանային գեղեցկուհիների ձեռքերում։ Օրինակ՝ Պամելա Անդերսոնն այս ատրճանակն իր հետ քարշ էր տալիս «VIP» սերիալում, իսկ «Չառլիի հրեշտակները» ֆիլմում Դեմի Մուրի չարագործ կերպարը միանգամից երկու ոսկեջրած Desert Eagle-ով էր կրակում։

 

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook