Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան բակում
International newsՌիվերսայդ քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար: Կործանման պահին օդանավը գրեթե դիպչել է երկու բնակելի տներին և ընկել դրանցից մեկի բակում: Ավիավթարից առաջ` օդաչուն կարգավարներին հայտնել է անսարքության մասին: Նրա խոսքով` օդանավը խնդիրներ է ունեցել շարժիչի հետ: Օդաչուն մտադիր էին արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանում, սակայն դա նրան չի հաջողվել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, միակ զոհը օդաչուն էր: Բացի նրանից ինքնաթիռում ոչ ոք չի եղել: Օդանավը կործանվել է տան ետնաբակում: Տարեց զույգը ապրում էր այդ տանն ավելի քան 55 տարի: Նրանք հանգիստ ընթրում էին, երբ իքնաթիռն ընկել ու հրկիզվել է:
Հրշեջներն արագ ժամանել են դեպքի վայր և մարել հրդեհը: Կրակը չի տարածվել տան վրա, սակայն ամբողջ բակը այրվել է, իսկ ցանկապատը ճեղքվել է, գրում է Press Enterprise-ը: