Բոսթոնը հրաժարվել է 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու մտքից
International newsՄիացյալ Նահանգների Բոսթոն քաղաքը հրաժարվել է 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու մտքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Քաղաքի ղեկավարությունը նման քայլի է դիմել այն պատճառով, որ բնակիչների կողմից չի ստացել բավականաչափ աջակցություն Օլիմպիական խաղերը Բոսթոնում անցկացնելու հարցում: Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտն ամերիկյան քաղաքը կարող է հետ վերցնել մինչև սեպտեմբերի 15-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017 թվականին` Լիմայում կայանալիք համաժողովի ժամանակ: Խաղերը հյուրընկալելու համար արդեն հայտեր են ներկայացրել գերմանական Համբուրգ, իտալական Հռոմ, ֆրանսիական Փարիզ քաղաքները: