Քրդական ուժերն ու սիրիական բանակը ԻՊ-ից նոր շրջաններ են ազատագրել
International newsՔրդական ինքնապաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող Սարին գյուղաքաղաքի վրա՝ այն ազատագրելով «Իսլամական պետություն»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը հաջողության են հասել ԻՊ-ի հետ մոտ մեկ ամիս տևած թեժ մարտերից հետÕ ¸: Քրդական ուժերին այդ գործողություններում օժանդակել են միջազագային դաշինքի հարվածները:
Սարին գյուղաքաղաքը գտնվում է Տիգրիս գետի մոտ, և Քոբանի քրդաբնակ քաղաքի վրա հարձակվելու տեսանկյունից այն կարևոր կետ էր համարվում ԻՊ-ի ահաբեկիչների համար: Ակտիվիստների խոսքով վերահսկողություն հաստատելով այնտեղ՝ քրդերը կսահմանափակեն ահաբեկիչերի զենքերի տարածումը:
Սիրիական բանակը և քրդական ուժերը առաջընթաց են գրանցել Հասաքե քաղաքում՝ գրավելով մի քանի շրջաններ, որոնք շրջափակվել էին ԻՊ-ի կողմից: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բացի այդ, քրդական ուժերն ամբողջությամբ ազատագրել են Հասաքեի Նաշուա շրջանը: