50-ամյա բռնցքամարտիկը ցանկություն ունի մենամարտելու Արթուր Աբրահամի հետ
Sport50-ամյա բռնցքամարտիկ Բերնար Հոփկինսը ցանկություն ունի մենամարտելու WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
«Ես դեռ գործող բռնցքամարտիկ եմ: Լիահույս եմ, որ կկարողանամ պայքարել Աբրահամի դեմ` WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար: Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) նախագահ Պակո Վալկարսելը դեմ չէ նման առաջարկի: Իմ տարիքը թույլ է տալիս, որ մեծ աջակցություն ստանամ մեծահասակների շրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հոփկինսի խոսքերը մեջ է բերում Boxingscene կայքը:
Օրեր առաջ WBO վարկածով բռնցքամարտիաշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ՌոբերտՇտիգլիցի հետ 4-րդ մենամարտում պահպանեցչեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Հալլեքաղաքում կայացած Գերմանիան ներկայացնող երկու բռնցքամարտիկների մենամարտի առաջին ռաուդներում Աբրահամըբավականին ակտիվ էր, նույնիսկ 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց Շտիգլիցին: Իսկ ահա 6-րդ ռաունդում Աբրահամը նոկաուտի ենթարկեց գերմանացի բռնցքամարտիկին: