Լիբիայի դատարանը մահապատժի որոշում է կայացրել Քադաֆիի որդու վերաբերյալ
International newsԼիբիայի դատարանը հուլիսի 28-ին դատավճիռ է կայացրել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի և մի քանի նախկին պաշտոնյաների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Քադաֆիի որդին և ութ այլ անձինք մեղադրվել են ռազմական հանցագործություններ իրականացնելու, մասնավորապես, 2011թ.-ին կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ, որի արդյունքում տապալվել է Մուամմար Քադաֆիի իշխանությունը: Մեղադրյալների համար դատարանը գնդակահարության դատավճիռ է կայացրել: Մեղադրյաների թվում է հետախուզության նախկին ղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսին և նախկին վարչապետ Ալ Բաղդադի ալ Մահմուդին: