Ռոուհանին եւ Մոգերինին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը
International newsԻրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին բանակցություններ են վարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջը, որոնց թվում Էին միջուկային ծրագիրը, ահաբեկչության դեմ պայքարը եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը, Sputnik գործակալությանը հաղորդել Է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամադ Բագեր Նոբախտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տիկին (Ֆեդերիկա) Մոգերինին հանդիպել Է նախագահ (Հասան) Ռոուհանիի հետ, կողմերը քննարկել են մի քանի հարցեր, որոնցից գլխավորները եղել են Իրանի միջուկային ծրագրրի շուրջը համաձայնագիրը եւ Իրանի ու Եվրոպայի միջեւ համագործակցության ընդլայնման ուղիները»,- գործակալությանը հաղորդել Է Նոբախտը՝ հավելելով, որ կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր, ահաբեկչության հիմնախնդիրը եւ Իրաքի, Սիրիայի եւ Եմենի իրադրությունը:
Ավելի վաղ հուլիսի 28-ին Մոգերինին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադի հետ անցկացրել Է մամուլի ասուլիս, որի ընթացքում նշել Է, որ ատոմի շուրջը գործարքի պայմանների կատարումը Թեհրանի համար բացում Է արեւմտյան երկրների հետ համագործակության նոր ուղիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: