ՄՕԿ-ն Օլիմպիական խաղերը հյուրընկալող նոր քաղաքի հայտ է ակնկալում ԱՄՆ-ից
International newsՄիջազգային Օլիմպիական կոմիտեի ծրագրերի վրա բացասաբար չի անդրադարձել Բոսթոնի` 2024 թվականի Օլիմպիական խաղերն անցկացնելու գաղափարից հրաժարվելը:
«Մեզ համար իրավիճակը ոչ մի կերպ չի փոխվել, քանի որ ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն դեռ պահպանում է ՄՕԿ-ում` 2024 թվականի խաղերն իրենց երկրում անցկացնելու հայտը: Մենք վստահ ենք, որ մինչև սեպտեմբերի 15-ն ԱՄՆ-ն կներկայացնի նոր քաղաքի անունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄիացյալՆահանգների Բոսթոն քաղաքը հրաժարվել է 2024 թվականի ամառային Օլիմպիականխաղերն ընդունելու մտքից: Քաղաքիղեկավարությունը նման քայլի է դիմել այնպատճառով, որ բնակիչների կողմից չի ստացելբավականաչափ աջակցություն Օլիմպիական խաղերը Բոսթոնում անցկացնելու հարցում: Օլիմպիական խաղերը հյուրընկալելուհայտն ամերիկյան քաղաքը կարող է հետ վերցնել մինչև սեպտեմբերի 15-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017 թվականին` Լիմայումկայանալիք համաժողովի ժամանակ: Խաղերը հյուրընկալելու համար արդեն հայտեր են ներկայացրել գերմանական Համբուրգ,իտալական Հռոմ, ֆրանսիական Փարիզ քաղաքները: