Քեմերոնը Ռոուհանիին հավաստիացրել Է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը կվերսկսի աշխատանքը
International newsՄեծ Բրիտանիան կվերսկսի Թեհրանում իր դեսպանության աշխատանքը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը, Դեւիդ Քեմերոնը հեռախոսով հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարչապետը հույս Է հայտնել, որ համաձայնագիրն իրենով նոր մեկնարկ կնշանավորի Միացյալ Թագավորության եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերություններում: Վարչապետը պարզորոշ հասկանալ Է տվել, որ հավատարիմ Է մնում Թեհրանում դեսպանության աշխատանքի վերսկսման պարտավորություններին»,- հայատարարել Է Քեմերոնի դիվանատան աշխատակիցը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաղորդել Էր, որ քննարկում Է մինչեւ տարեվերջ Թեհրանում իր դեսպանության աշխատանքի վերսկսման հնարավորությունը, որտեղ չորս տարի առաջ ներխուժեց արմատականորեն տրամադրված երիտասարդությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: