Թուրքիայի մեջլիսը մերժել է ահաբեկչությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով ստեղծելու առաջարկը
International newsԹուրքիայի Ազգային մեծ ժողովը հրավիրված արտահերթ նիստի ժամանկ մերժել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից արված առաջարկը՝ ահաբեկչական դեպքերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեջլիսի նիստի ժամանակ քվեարկության դրված առաջարկին կողմ են քվեարկել միայն քեմալականներն ու քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր պատգամավորները, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների մի մասը դեմ են քվեարկել առաջարկին: