Ճապոնիայում կրակել են աշխարհում ամենահզոր լազերով
International newsՃապոնացի ֆիզիկոսները հայտարարել են, որ կրակել են աշխարհում ամենահզոր լազերով: Երկու պետավատ հզորությամբ (ինչը մոտավորապես հազար անգամ մեծ Է, քան մոլորակի վրա Էլեկտրականության ամբողջ սպառումը) իմպուլսի տեւողությունը կազմել Է մեկ պիկովայրկյան (վայրկյանի մեկ տրիլիոներորդական մասը): Նոր ռեկորդի մասին հաղորդել Է Popular Science-ը:
Օսակայի համալսարանում կառուցված լազերն անվանվում Է LFEX (Laser for Fast Ignition Experiments, լազեր արագ բոցավառմամբ գիտափորձերի համար) եւ երկարությունը կազմում Է շուրջ 100 մետր (դիտարկման ապարատների հետ): Գերհզոր իմպուլսով գիտափորձերն անցկացվել են 2014 թվականի վերջից, եւ 2015 թվականի հուլիսին ռեկորդային ցուցանիշներն ստացել են պաշտոնական հաստատում: