Ադրբեջանն իրավապես ճանաչել է ԼՂՀ անկախությունը. Գերման Ստերլիգով
PoliticsԸնտանիքով Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաք տեղափոխված ռուսաստանցիմեծահարուստ, գործարար Գերման Ստերլիգովը հայտարարել է, որ իր նկատմամբ միջազգային որոնում հայտարարելով՝ Ադրբեջանն իրավապես ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը:
«ՎԿոնտեակտե» սոցիալական ցանցի իր էջում Ստերլիգովը իրավական գիտելիքներ է հայտնել իր նկատմամբ միջազգային որոնում հայտարարած Ադրբեջանին` բացատրելով, Ադրբեջանի օրեսնդրությամբ՝ այդ երկրում հանցագործություն կատարած անձի նկատմամբ միջազգային որոնում կարող է հայտարարվել միայն այն դեպքում, եթե նա գտնվում է երկրից դուրս:
Ստերլիգովի խոսքով` Ադրբեջանը, որը երկու տասնյակից ավելի տարիներ ԼՂՀ-ն չի ճանաչել անկախ պետություն, որին դժվար է բացահայտ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, այժմ փաստացի անկախ ԼՂՀ-ի նկատմամբ նկրտումներից հրապարակորեն հրաժարվելու ավելի քաղաքավարի, բայց իրավաբանորեն անբասիր ձեւ է գտել:
«Ադրբեջանի օրենսդրությունն իր տարածքում հանցագործություն կատարած անձինկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային որոնում նախատեսում է միայն այնդեպքում, երբ «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»: Այսպիսով,Ադրբեջանը հրապարակորեն միջազգային մակարդակով ճանաչել է, որ ԼեռնայինՂարաբաղը Ադրբեջանի տարածք չի հանդիսանում»,- գրել է Ստերլիգովը:
Ստերլիգովը միաժամանակ ողջույններ է փոխանցել Ադրբեջանի ղեկավարությանը` խորը գոհունակություն հայտնելով այն բանի համար, որ իր «համեստ անձը իրավաբանականառիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, ինչպես նաեւ հայեւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններստեղծելու համար»:
Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ նրա` «Ղարաբաղը վաղնջական հայկական հող է» խոսքից հետո Ադրբեջանում Ստերլիգովի դեմ երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել: «ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քրեական գործ հարուցվելու մասին լուրը, Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին:
«Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելությանմասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բացքննարկումից, ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիսթերիա եւսպառանալիքներ են: Ի՞նչ կարող է դա նշանակել»,- նշել էր նա: Հունիսի սկզբից կնոջ եւ 5 երեխաների հետ Շուշիում բնակություն հաստատած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին, «որպեսզի եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատվիանվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջականհայկական հող է»:
«Առանց բացառության, բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հնամենի հայկական հողերի մաս է»,- հայտարարել էր Ստերլիգովը: