«Թալիբան» խմբավորման ղեկավարությունը հաստատել է իր նախկին ղեկավարի մահը
International newsԱֆղանստանում «Թալիբան» խմբավորման ղեկավարությունը հաստատել է իր նախկին մոլլա Մոհամմադ Օմարի մահը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, թալիբների համապատասխան հայտարարությունը մեջբերել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ` հայտնի էր դարձել, որ ընտրվել է «Թալիբան» խմբավորման նոր ղեկավարը` Օմարի տեղակալ Ախտար Մոհամադ Մանսուրը: