Ռեյունիոնում գտնված դետալի համարը համընկնում Է Boeing 777-ի տվյալների հետ
International newsՖրանսիական Ռեյունիոն կղզում գտնված՝ ինքնաթիռի բեկորի սերիական համարը համընկնում Է Boeing 777-ի տեխնիկական մասնագրի հետ, հաղորդել Է տեղական Journal de l"Ile de la Reunion թերթը:
Չճանաչված ինքինաթիռի թեւի բեկորը՝ ֆլապերոնը (դետալ, որը նախատեսված Է կողաթեքման անկյունի կառավարման համար), հայտնաբերվել Է հուլիսի 29-ին Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունիոն կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Boeing ընկերությունը հավաստել Է, որ ինքնաթիռի գտնված բեկորը պատկանում Է Boeing 777-ին: Հետագա հետազոտման համար թեւի բեկորը կուղարկվի Թուլուզում Ֆրանսիայի Ավիավթարների հետաքննության բյուրոյի ամենամոտ գրասենյակ:
2014 թվականի մարտի լույս 8-ի գիշերը Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ավիահանրանավը՝ 227 ուղեւորներով եւ անձնակազմի 12 անդամներով, որը կատարում Էր MH370 չվերթը Քուալա Լումպուրից Պեկին, կորել Է ռադարների Էկրաններից: Ենթադրվում Է, որ ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: