Համահայական խաղերի բացման արարողությունը կհեռարձակվի Աթենքում
SportՀունահայ համայնքը նախապատրաստվում է մեծ շուքով տոնելու Երեւանում մեկնարկելիք Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հունահայ համայնքից, Աթենքի «Զավարյան» կենտրոնում հունահայերը հնարավորություն կունենան ուղիղ հեռարձակմամ բ հետեւելու համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությանը: Այդ նպատակով համայնքի անդամները մտադրվել են հայկական կերակրատեսակներ պատրաստել, որպեսզի հայկական ավանդույթի համաձայն կենտրոն այցելող հույների հետ նշեն խաղերի մեկնարկը:
Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով արդեն Հայաստանում են ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամները: Մինչ խաղերի մեկնարկին նախապարաստվելը պատանիները եղել են Շուշիում, Ստեփանակերտում, այցելել են Գանձասար, Արցախի այլ պատմամշակութային վայրեր:
Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասըմարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող,ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներովկուղևորվի ՀՀ մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվել է նաեւ սփյուռքի հայաշատկենտրոններում: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնում ստանալով Վեհափ առ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետականմարզադաշտ: