ԱՄՆ նախագահը իր վարած միգրացիոն քաղաքականության պատճառով քաղաքական երկու թևերի կողմից խիստ քննադատության է ենթարկվել: ԱՄՆ դեմոկրատական նախագահ՝ Բարաք Օբաման ԱՄՆ-ում գտնվող անօրինական միգրանտների պայմանների օրինականացման մասին ընդունվող որևէ որոշման կայացումը հետաձգել է մինչև 2014 թ.-ի վերջը Կոնգրեսի ընտրություններից հետո: Փորձագետների խոսքերով՝ Բարաք Օբաման այդ պատճառով այժմյան պայմաններում խուսափում է այդ մասին որոշում ընդունելուց ,որպեսզի դեմոկրատական սենատորները առաջիկա ընտրությունների համար իրենց քարոզարշավում խնդիրներ չունենան: