Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունն աստիճանաբար քաոսային է դարձնում վիճակը երկրում

International news

Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունը շարունակում է տասնյակ կյանքեր խլել: Երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և աստիճանաբար վերածվում է քաոսի: Նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ երկրում ահաբեկչական գործողությունների թիվն աննախադեպ աճ գրանցեց: «Արմենպրես»-ը  հետևել է անցնող շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է  դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը մեկնարկեց թուրքական օդուժի կողմից հերթական անգամ քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծություններով: Քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցեցին թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռ: Հարվածներ հասցվեցին նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:

Զայրացած Թուրքիայի իշխանությունների գործողություններից՝ PKK-ի մարտիկները թիրախի տակ առան երկրի ուժային կառույցներն և զինվորականությանը՝ ահաբեկչություններ իրականացնելով նրանց դեմ: Անհայտ անձըՎանի Արճեշ գավառում կրակ բացեց ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվեց:

Մարդին նահանգում հարձակում տեղի ունեցավ Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Մեքենաները խոցեցին 12 փամփուշտ, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չեղան:

Մուշ նահանգում քուրդ զինյալները ռմբակոծեցին ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզի ավտոմեքենան, որի հետևանքով ստացած ծանր վերքերից նա մահացավ: Մեկ զինծառայող մահացավ Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում. դիմակավոր անձը բանկում կրակեց 27-ամյա սերժանտի վրա, ինչի հարդյունքում վերջինս զոհվեց: Այս ընթացքում Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն ուղարկեց ՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին:

PKK-ի զինկալները հուլիսի 28-ին պայթեցրին Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարը: Պայթյունը տեղի ունեցավ թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա` գազատարի` փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում: Կատարվածի հետևանքով դադարեցվեց իրանական գազի հոսքը Թուրքիա: Իսկ Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին քրդերը պայթեցրին երկու կամուրջ՝ այդպիսով աներթևեկելի դարձնելով ճանապարհը: Արդեն հուլիսի 29-ին քրդերը պայթեցրին Իրաքից եկող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:

Կատարվածից հետո թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռկրակի տակ առավ Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Երկրում ծավալված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 39 նահանգից ձերբակալվեց շուրջ 1302 մարդ: Թուրքական զինված ուժերը հայտարարեցին, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 200 քուրդ զինյալ:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ հրավիրեց, որին մասնակցող երկրների դեսպանները հայտնեցին, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները:  Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Ու մինչ երկրում մոլեգնող ահաբեկչական ալիքի վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդների հետ, ի նչպես օրինակ ՌԴ և Իրաքի նախագահներիՀորդանանի թագավորի և Իտալիայի վարչապետի, քուրդ զինյալները շարունակում էին իրենց գործողությունները:

Լիջե գավառում քրդերը կտրեցին թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգեցին նրան` ընտանիքի անդամներին ձեռք չտալով: Էրզրումում և ԲայազետումPKK-ի անդամների գործողությունների հետևանքով վիրավորվեց երեք զինծառայող: Հուլիսի 29-ի երեկոյանԴիարբեքիրում թեյարանի վրա իրականացրած կրակոցներից զոհվեց մեկ ոստիկան և քաղաքացի, ևս մե կը՝ վիրավորվեց: Քրդերը զինվորներ սպանեցին ու վիրավորեցին նաև Շըրնաքում2 ոստիկան զոհվեց նաև Փոզանթը գավառում: Հուլիսի 30-ին քրդերը հարձակվեցին անգամ Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա:

Երկրում նմանօրինակ քաոսային իրադրության պայմաններում Էրդողանը սկսեց բացահայտել քաղաքական դաշտում քրդերի նկատմամբ իր ունեցած ծրագրերը: Նա կոչ արեց խորհրդարանին պատգամավորականանձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):  

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը շուտով դիմում ներկայացրեց մեջլիս իր 80 պատգամավորի անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Մինչ այս գործընթացը զարգացում կստանար հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղու թյան դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2  կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Շուտով հայտնի դարձավ, որ ինքը՝ Դեմիրթաշը, դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Գործը հարուցվել է «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

Մինչ երկիրը շարունակվում էր ալեկոծվել ահաբեկչական ալիքներում, երկրում շարունակվում էին բանակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև: Հերթական հանդիպումներից հետո, սակայն, քեմալականները հայտարարեցին, որ ունեն 5 կարևորագույն նախապայման, առանց որի իրականացման կոալիցիայի կազմի մեջ չեն մտնի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues