«Բորուսիա»-ի տնօրենը Հենրիխ Մխիթարյանին ամաչկոտ է անվանում
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանում է հաղորդակցվել գերմաներենով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դորտմունդի «Բորուսիա»-ի տնօրեն Միխայիլ Ցորկը խոսել է դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստների գերմաներեն լեզվի իմացության մասին: «Ցանկություն ունենք, որ նորեկները և բոլոր ֆուտբոլիստները գերմաներեն խոսեն: Պետք է, որ նրանք ցանկանան սովորել լեզուն: Հենրիխը խոսում է գերմաներեն, սակայն կատարյալ չէ:Մխիթարյանը կարող է հարցազրույցները տալ, բայց ամաչկոտ է, այդ իսկ պատճառով չի ցանկանում»,-Արմենպրեսի հաղորդմամբ, «Բորուսիա»-ի տնօրենի խոսքերը մեջբերում է Sports.ru կայքը:
Բունդեսլիգայի մեկնարկից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ն նախապատրաստական աշխատանքներ է կատարում: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի երկրորդ կեսին: