Հովիկ Աբրահամյանը բացահայտեց՝ ինչ աղբյուրից է սուբսիդավորվելու էլեկտրաէներգիայի թանկացումը
PoliticsՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանիե ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` այդ մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մինչ ՀԵՑ-ում աուդիտի ավարտը` ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը: Այդ մասին հայտարարել է նաև ՀՀ նախագահը: Ծախսերը սուբսիդավորվելու են եՈրոտանի« ՀԷԿ-երի կասկադի օտարումից ստացվելիք գումարներով»,- նշեց վարչապետը:
Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԵՑ-ում աուդիտ անցկացնելու որոշման մասին: Դրանից հետո որոշում էր կայացվել նաև, որ մինչև աուդիտի ավարտը` կառավարությունը սակագնի թանկացումը կվերցնի իր վրա:
Արմենուհի Մխոյան