Լավրովը եռակողմ հանդիպում կունենա Քերրիի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Կատար կատարելիք այցի շրջանակում եռակողմ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը: «Սերգեյ Լավրովի այցի շրջանակում Դոհայում նախատեսվ ած է եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ա. Ջուբեյրի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լավրովի այցը Կատար կկայանա օգոստոսի 2- 3-ը: